Ա. Հովհաննիսյան. Սահմանին լարվածությունը նվազել է
12/08/2013 10:26

Ա. Հովհաննիսյան. Սահմանին լարվածությունը նվազել է

Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչ ամսվա սկզբին: Այս մասին Aysor.am-ին հաղորդեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ` նախորդ շաբաթվա համեմատ` Ադրբեջանի կողմից հրադադրի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են:

Հիշեցնենք, որ օգոստոսի առաջին տասնօրյակում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների պատճառով հայկական կողմից 4 զինծառայող վիրավորվել է: Ադրբեջանական կողմն իր հերթին հայտնել է կորուստների և վիրավորների մասին, սակայն կոնկրետ թվեր չի հրապարակել: 

Ա. Հովհաննիսյան. Սահմանին լարվածությունը նվազել է