Լրատվական գործակալությունը շփոթել է պոռնոֆիլմը մահապատժի հետ
12/08/2013 18:47

Լրատվական գործակալությունը շփոթել է պոռնոֆիլմը մահապատժի հետ

Չինաստանի հեղինակավոր Սինհուա գործակալությունը սխալմամբ կայքում պոռնոֆիլմից կադրեր է տեղադրել` դրանք ներկայացնելով որպես մահապատիժ:

Topnews.ru-ի փոխանցմամբ՝ 38 նկարից բաղկացած ֆոտոշարքում, որն իբր արվել է ՍՄՆ-ում մահապատժի ժամանակ, ներկայացված է աղջիկ, որը կապված է  անկողնուն:

Սակայն հետագայում պարզվել է, որ դա ոչ թե մահապատժի տեսարաններ են, այլ «Մահաբեր ներարկում» պոռնոֆիլմից կադրեր:

Նշվում է, որ կադրերը արագորեն հեռացվել են լրատվականի էջից:


 

Լրատվական գործակալությունը շփոթել է պոռնոֆիլմը մահապատժի հետ