.jpg)
Դել Բոսկե. «Երբ ժամանակը գա, որոշում կկայացնեմ»
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կրկին անգամ խոսել է աշխարհի 2014 թ. առաջնությունից հետո մարզչական կարիերան ավարտելու մասին: Տեղեկացնում է «Marca»-ն:
«Երբ ժամանակը գա, ես որոշում կկայացնեմ: Շատ հնարավոր է, որ ես հեռանամ Իսպանիայի հավաքականից, բայց հիմա ինձ համար շատ կարևոր է ընտրական մրցաշարը: Մենք պետք է նվաճենք աշխարհի առաջնության ուղեգիր, իսկ առջևում մնացել են մի քանի հանդիպումներ»,- նշել է Դել Բոսկեն:
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը հավաքականը գլխավորել է 2008 թ., և 2010 ու 2012 թթ. ընտրանու հետ նվաճել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումը: