Բայանդուր համայնքում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուն
12/08/2013 12:39

Բայանդուր համայնքում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուն

Շիրակի մարզի Բայանդուր համայնքում նախօրին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների արդյունքում հաղթել է Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դավիթ Դավթյանը: Այս մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը: 

Դ. Դավթյանը ստացել է 180 ձայն, իսկ  «Բարգավաճ Հայատան» կուսակցության անդամ Խորեն Սմբատյանը` 128 ձայն: 

Բայանդուր համայնք ունի 535 ընտրող, որից, սակայն, ընտրությանը մասնակցել է 316-ը: 

Բայանդուր համայնքում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուն