.jpg)
Գյոտցե. «Կլոպի հետ լուրջ խնդիրներ ունեի»
Մյունխենի «Բավարիայի» նորեկ Մարիո Գյոտցեն բացատրել է, թե ինչու են Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուներն ատում իրեն: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Ինչպե՞ս կարող էր Դորտմունդում որևէ մեկին դուր գալ այն հանգամանքը, որ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը տեղափոխվում է մրցակից թիմի ճամբար: Հասկանում եմ, թե ինչու են «Բորուսիայի» երկրպագուներն ատում ինձ: Ես այլ արձագան չէի էլ սպասում և պատրաստ էի դրան:
Բանն այն է, որ ես ցանկանում եմ աճել ու զարգանալ, ուստի նման որոշում կայացրեցի: Բացի այդ, լուրջ խնդիրներ ունեի թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ, ուստի համարում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել»,- նշել է Գյոտցեն: