.jpg)
Հոջսոն. «Ռունին ֆիզիկապես առողջ է»
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտարարել է, որ թիմի հարձակվող Ուեյն Ռունին ոչ մի վնասվածք էլ չունի: Այս մասին տեղեկացնում են բրիտանական ԶԼՄ-ները:
«Դժվար է այսպես միանգամից ասելը, թե որ ֆուտբոլիստներն են լիարժեք պատրաստ: Բայց ինչ վերաբերում է Ռունիին, ապա նա ֆիզիկապես առողջ է: Հետաքրքիր կլինի նայել նրա արդյունքներին:
Մարզումների ժամանակ ես շփվել եմ նրա հետ: Հուսով եմ, ամեն ինչ լավ կլինի: Չեմ կարծում, որ կլինի ինչ-որ հետևանքներ, քանի որ անձամբ ինձ թվում է, որ նա քրտնաջան աշխատում է»,- հայտարարել է Հոջսոնը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Անգլիայի հավաքականն ընկերական խաղում ուժերը կչափի Շոտլանդիայի ընտրանու հետ: