Վրացի «օրենքով գող» Իլյա Սամսոնիային կդատեն օգոստոսի 21-ին
12/08/2013 19:25

Վրացի «օրենքով գող» Իլյա Սամսոնիային կդատեն օգոստոսի 21-ին

Վրացի «օրենքով գող» Իլյա Սամսոնիայի, ով քրեական աշխարհում հայտնի է Ւլո մականունով, դատավարությունը կկայանա օգոստոսի 21-ին:

Այդ մասին հայտարարել է «օրենքով գողի» փաստաբան Չոլպոն Տեմիրբաևան, ում խոսքով Բիշքեքի քաղաքային դատարանում նախատեսված դատավարությունը ինքը ստիպված է եղել տեղափոխել մեկ այլ օր:

Դատական կոլեգիան վերոնշյալ պատճառով որոշել է Իլոյի դատավարությունը նշանակել օգոստոսի 21-ին:

Նշենք, որ Ղրղզստանի Պերվոմայսկի շրջանի դատարանը Իլյուխային մեղավոր է ճանաչել երկրի սահմանը անօրինական հատելու և փաստաթղթեր կեղծելու գործընթացին նպաստելու համար:

Սամսոնիան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, իսկ պատժաժամկետի կրման սկիզբ է համարվել ձերբակալության օրը` 2012 թ.-ի նոյեմբերի 16-ը: «Օրենքով գողի» փաստաբանները չեն համաձայնել դատավճռի հետ և որոշել են այն բողոքարկել:

Իլյուխան ձերբակալվել էր Մանաս օդանավակայանում` Բիշքեկ-Մոսկվա չվերթի վայրէջքից անմիջապես հետո:

Ծնունդով Վրաստանի Օզուրգետի քաղաքից Իլյա Սամսոնիան «օրենքով գող» է կարգվել 1996 թ.-ին` թբիլսյան հայտնի «օրենքով գող» Ռոբերտ Կալանդաձեի կողմից:

Սամսոնիան աչքի է ընկել իր համեստությամբ, փողերի նկատմամբ անտարբերությամբ, սակայն Իլյուխան կախվածություն ունի թմրամիջոցներից:

Երկար տարիներ երիտասարդ գողը բնակվում էր Կենտրոնական Ասիայում և զգուշավորությունը թույլ է տվել երկար ժամանակ խուսափել իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվելուց:
 

Վրացի «օրենքով գող» Իլյա Սամսոնիային կդատեն օգոստոսի 21-ին