Մահվան ցուցիչ. Նոր սարքը կորոշի թե երբ է մահանալու մարդը
12/08/2013 18:30

Մահվան ցուցիչ. Նոր սարքը կորոշի թե երբ է մահանալու մարդը

Բրիտանացի գիտնականները ստեղծել են մի սարք, որը հնարավորույթուն կտա իմանալ, թե մարդուն որքան ժամանակ է մնացել ապրելու: «Մահվան ցուցիչը» նման է ձեռքի ժամացույցի: Այն լազերային անցավ միջոցով գնահատում է, թե որքան արագ է ծերանում մարդու օրգանիզմը: Արդյունքը նշվում է 0-100 թվերով, նվազագույն թիվը նշանակում է, որ մարդը մահացել է, առավելագույն թիվը վկայում է, որ մարդը առողջ է: Այս մասին հաղորդում է utro.ru կայքը:

«Մահվան ցուցիչի» օգնությամբ հնարավոր է հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են թուլամտությունն ու քաղցկեղը: Սարքի հեղինակներ Անետա Ստեֆանովսկու և Փիթեր Մակկլինտոկի խոսքով՝ թեստի արդյունքները ժամանակի ընթացքում կհավաքվեն տվյալների մեկ բազայում:

Հեղինակները հույս ունեն, որ արդեն 3 տարի անց բժիշկները կսկսեն օգտագործել այս սարքը:

Ավելի վաղ բրիտանացի գիտնականները մշակել են մի թեստ, որը հնարավորություն է տալիս որոշել կյանքի տևողությունն ու քրոնիկ հիվանդությունների նկատմամբ ունեցած հակումը:

Այս մեթոդը հնարավորություն է տալիս ստանալ անհրաժեշտ տվյալները, անգամ նորածնի արյան միջոցով:

Սարքի հեղինակները նշում են, որ նպատակը ոչ թե մարդու մահվան ժամկետն իմանալն է, այլ մի շարք հիվանդությունների դեմ նախապես պայքարելը:

Մահվան ցուցիչ. Նոր սարքը կորոշի թե երբ է մահանալու մարդը