.jpg)
Իրանի փոխնախագահի պաշտոնում կին է նշանակվել
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հրամանագիր է ստորագրել, որով Էլհամ Ամինզադեն նշանակվել է իրավական հարցերով փոխնախագահ: Հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ռուհանիի հրամանագրում նշվում է, որ Ամինզադեին է ընտրել այդ պաշտոնում, քանի որ նա զինված է «անհրաժեշտ գիտելիքներով, իրավական պատրաստվածությամբ, օրենսդրական ոլորտում փորձով և բարձր բարոյական որակներով»:
Ավելի վաղ Էլհամ Ամինզադեն ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական կոմիտեի կազմում էր, իսկ վերջին շրջանում դասախոսում էր Թեհրանի համալսարանի իրավունքի ֆակուլտետում: