.jpg)
Լյով. «Անպարտելի մրցակիցներ չկան»
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է ներքին առաջնության լարված մթնոլորտի մասին: Այս մասին տեղեկացնում են գերմանական ԶԼՄ-ները:
«Շատերին թվում է, թե հիմա «Բավարիան» անպարտելի է: Թիմն իսկապես բավական ուժեղացել է, սակայն անպարտելի մրցակիցների չկան:
Օրինակ, «Բորուսիան» կարող է արժանի մրցակցություն ցույց տալ մյունխենցիներին` չեմպիոնի կոչման համար պայքարում: Դորտմունդցիների համար պարզապես շատ կարևոր է, որ ֆուտբոլիստները խուսափեն վնասվածքներից»,- հայտարարել է Լյովը:
Հիշեցնենք որ Պիշչեկն ու Վայդենֆելլերը վնասվածքներ ունեն, իսկ Հենրիխ Մխիթարյանը մարզվում է անհատական ծրագրով: