Նադալը` Մոնրեալի մրցաշարի հաղթող
12/08/2013 19:10

Նադալը` Մոնրեալի մրցաշարի հաղթող

Կանադական Մոնրեալ քաղաքում ավարտվեց «Մասթերս-1000» կարգի թենիսի հեղինակավոր մրցաշարը:

Ինչպես տեղեկացնում է tennis.com-ը, եզրափակչում «հողածածկ կորտերի արքան» խոշոր` 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց Միլոշ Ռաոնիչին և 3-րդ անգամ հռչակվեց Կանադայի Բաց առաջնության հաղթող:

Հավելենք, որ իսպանացի անվանի թենիսիստի մարզական կարիերայում սա նվաճած 58-րդ տիտղոսն էր:
 

Նադալը` Մոնրեալի մրցաշարի հաղթող