.jpg)
Նեյմար. «Իմ բախտը բերել է»
«Բարսելոնի» նորեկ Նեյմարը պատմել է այն մասին, թե ինչպես է ընթանում կատալոնյան թիմին ընտելանալու գործընթացը:
«Հասկանում եմ, որ հիմա ամենակարևորը «Բարսելոնի» խաղաոճին ընտելանալն է: Այն բավական տարբերվում է այն ֆուտբոլից, որը մինչ այժմ խաղացել եմ: Շատ հարցերում ինձ օգնում են խաղընկերներս: Նրանք բոլորն էլ լավն են, բայց հասցրել եմ մտերմանալ Ալվեշի, Ադրիանոյի և Սանչեսի հետ: Վերջինիս համարում եմ թիմի ապագա աստղ: Նա լավ է հասկանում ֆուտբոլից և մեծ արագություն ունի:
Իմ բախտը բերել է, որ խաղում են նման բարձրակարգ ու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների կողքին»,- նշել է Նեյմարը: