Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գևորգ Գյոդակյանին
12/08/2013 10:50

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գևորգ Գյոդակյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել երաժշտագետ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Գյոդակյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:

«Հարգելի պարոն Գյոդակյան,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մեծ է Ձեր՝ անվանի երաժշտագետի և արվեստի վաստակավոր գործչի ավանդը հայ երաժշտության պատմության և տեսության ուսումնասիրության գործում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական եռանդ‰»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:

 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գևորգ Գյոդակյանին