.jpg)
12/08/2013 20:11
Փրկարարները ջրից դուրս են բերել խեղդվող երեխային
Այսօր ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են խեղդվող երեխա:
ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ նրանք անվնաս ափ են դուրս բերել Բելառուսի Հանրապետության քաղաքացի 13-ամյա Դ. Մ.-ին և տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն: