.jpg)
Բողոքի ակցիա. «Բուհում ուզում են բիզնես անեն»
Այսօր Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա ընդդեմ բուհերի ուսման վարձերի բարձրացման: Բողոքի ակցիայի մասնակիցներն ընդգծում էին, որ վարձերի բարձրացման հետևանքով բամաթիվ խելացի, բայց ոչ վճարունակ աշակերտներ ուղղակի չեն կարողանա բարձրագույն կրթություն ստանալ.
«Միաժամանակ չի ավելացել անվճար տեղերի թիվն ու ոչ վճարունակ աշակերտներն ուղղակի չեն էլ համարձակվի բուհ դիմել: Բուհում բիզնես են ուզում անեն»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ ակցիային մասնակցում էին ոչ միայն երիտասարդներ, այլև` ուսանողների ծնողներ: Նրանք նշում էին, որ այս վարձերի պայմաններում իրենց երեխաներն ուղղակի ստիպված կլինեն թողնել ուսումը կամ զուհահեռ աշխատանք գտնել: