Շուտով եռաչափ նկարներ`  Ազատության հրապարակում
13/08/2013 18:32

Շուտով եռաչափ նկարներ` Ազատության հրապարակում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում Ազատության հրապարակում աշխատանքներ են տարվում եռաչափ նկարների ստեղծման ուղղությամբ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: 

Այդ նպատակով Երևանում է Գերմանիայից ժամանած եռաչափ (3D) աշխարհահռչակ նկարիչ Նիկոլայ Արնդտը: Եռաչափ գլխավոր նկարի` Կարապի լճի թեման ընտրվել է տեղանքին համապատասխան և առաջին անգամ է պատկերվում:

Աշխատանքը կատարվում է ծածկի տակ` հատուկ ջրակայուն և ջերմակայուն ներկերով: Զուգահեռ, Ազատության հրապարակում, Նիկոլայ Արնդտի խորհուրդներով, եռաչափ նկարներ են ստեղծվում երիտասարդ հայ նկարիչների ձեռքով:

Օգոստոսի 10-ից մեկնարկած աշխատանքները վերջնական տեսք կստանան երկու օրից: Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կկարողանան լուսանկարվել և եռաչափ պատկերը հստակ տեսնել միայն կոնկրետ նշված կետից: 

Շուտով եռաչափ նկարներ` Ազատության հրապարակում