«Ամկար»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա 1 օր ուշ
13/08/2013 18:46

«Ամկար»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա 1 օր ուշ

Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի «Ամկար»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա նախատեսվածից 1 օր ուշ: Այս մասին տեղեկացրել է «Ամկարի» գլխավոր տնօրեն Վիկտոր Զասուլսկին:

«Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 26-ին: Նման որոշում է կայացվել Եվրոպայի լիգայի հետ կապված, որին մասնակցում է մոսկովյան թիմը»,- հայտարարել է Զասուլսկին:

Հավելենք, որ այս մրցավեճը պետք է կայանար օգոստոսի 25-ին: «Սպարտակի» կազմում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը:
 

«Ամկար»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա 1 օր ուշ