.jpg)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակը ՊՆ-ում քննարկում է Հակոբի հարցը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Դրագանա Ռանկովիչն այս պահին հանդիպման է գնացել ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղ քննարկվելու է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի հարցը:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այո, Դրագանա Ռանկովիչը ՊՆ-ում հանդիպման է, կքննարկվի Հակոբի հարցը, հանդիպումը հավաբար կվերջանա մոտ մեկ ժամից»- ասաց նա:
Նշենք, որ ժամը 14-ից Հակոբ Ինջիղուլյանի հարազատները Կարմիր խաչի երևանյան գրասենյակի մոտ սպասում էին Դրագանա Ռանկովիչի հետ հանդիպմանը: Սակայն նա որպեներ առաջ դուրս եկավ գրասենյակից` չպատասխանելով Հակոբի հարազատների հարցերին: Նա մեքենայով հեռացավ, իսկ ավելի ուշ ԿԽՄԿ-ից տեղեկացրին, որ նա հանդիպման է գնում նախարարություն` չհստակեցնելով, թե որ:
Հավելենք, որ Հակոբի հարազատներն այս պահին շարունակում են մնալ ԿԽՄԿ-ի գրասենյակի մոտ` սպասելով, որ ՊՆ-ում հանդիպումը կվերջանա և Ռանկովիչը գոնե այդ հանդիպումից հետ կպատասխանի նրանց հարցերին:
Նախորդող հրապարակում՝ Կարմիր խաչից խոստացան ու չհանդիպեցին հայ ռազմագերու հարազատներին