.jpg)
13/08/2013 18:38
Ավտովթարի ականատեսները վերադարձրել են տուժած կնոջ փողերը (Տեսանյութ)
Չինաստանի Ցզինան քաղաքում կինը վրաերթի է ենթարկվել ճանապարհը հատելու պահին և նրա մոտ եղած ամբողջ գումարը ցրվել է փողոցով մեկ:
Topnews.ru-ի փոխանցմամբ, նրա ձեռքին գտնվող պայուսակից ընկել է 27.000 յուան կամ 4500 դոլար:
Մինչ կինը ոտքի կկանգներ ահավոր հարվածից հետո, ականատեսները հավաքել են նրա փողերն ու վերադարձրել տուժած կնոջը:
Կնոջ խոսքով, ոչ մի յուան իր մոտից գողացված չի եղել: