Ամեն ինչ պետք է արվի, որ Հակոբ Ինջիղուլյանն իրեն դավաճան չզգա. Հոգեբան
13/08/2013 14:15

Ամեն ինչ պետք է արվի, որ Հակոբ Ինջիղուլյանն իրեն դավաճան չզգա. Հոգեբան

Երբ Ադրբեջանում մոտենում են նախագահական ընտրությունները, ադրբեջանական կլանը փորձում է ավելի ընդգծել հայի հանդեպ թշնամանքը՝ պատերազմական իրավիճակի տպավորություն ստեղծելով: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը` ավելացնելով, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, առավել ևս, որ նախընտրական շրջան է սկսվում:

Դ. Ջամալյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար քաղաքական, քարոզչական նկատառումներով, սրում է իրավիճակը սահմանի վրա. «Հերթական անգամ համոզվեցինք, որ եթե հայկական կողմի ռեակցիան լինում է կտրուկ և չոր, թշնամին մի որոշ ժամանակով սահմանին դադարեցնում է իր ագրեսիվ կեցվածքը: Հերթական անգամ տեսնում ենք, որ միայն ավելի անհամաչափ կորուստեր պատճառելն է ճնշում թշնամուն»:

Խոսելով Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի` սահմանից այն կողմ հայտնվելու մասին` Ջամալյանը զգուշության կոչ արեց. «Պատասխանի հարցում շատ զգույշ պետք է լինել: Ամեն ինչ պետք է արվի, որ մեր տղան իրեն դավաճան չզգա»,- ասաց նա` հավելելով, որ զինվորի ծնողները պետք է վստահ լինեն, որ պետությունն ամեն ինչ անելու է, և գերխնդիրը տղային ողջ-առողջ վերադարձնելն է հայրենիք:

 

Ամեն ինչ պետք է արվի, որ Հակոբ Ինջիղուլյանն իրեն դավաճան չզգա. Հոգեբան