.jpg)
Շամշադինում նշվելու է Մեղրի ու հատապտուղների փառատոնը
Օգոստոսի 18-ին արդեն երկրորդ տարին է Շամշադինում տեղի է ունենալու Մեղրի և հատապտուղների փառատոն, որի կազմակերպիչներն են Տավուշի հոգևոր վերածննդի հիմնադրամը և Հայրենիքի զարգացման նախաձեռնություն հիմնադրամը, համաաջակից է նաև Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմ Սթրեյթը:
Այսօր լրագրողներին Տավուշի հոգևոր վերածննդի հիմնադրամի ղեկավար Հայկ Չոբանյանն ասաց, որ սահմանապահ տարածաշրջանի համար ինչպիսին Շամշադինն է` հատուկ վերաբերմունք ու ծրագրեր են անհրաժետ և Մեղրի ու հատապտուղների փառատոնը միջոց է ցույց տալու տարածաշրջանի ներքին ռեսուրներն ու կարողությունները:
Ըստ նրա, Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը հաճախ հիշատակվում են ռմբակոծություններ հետ կապված, սակայն գյուղերը կարող են հետաքրքիր լինել ներդրումների, էկոտուրզիմի զարգացման, գյուղմթերքի վերամշակման առումով:
Հ. Չոբանյանը շեշտեց, որ տարածաշրջանը կարող է առաջակել օրգանապես մաքուր մեղր, շրջապատված լինելով անտառներով, մաքուր մեղր ունենալը առտառոց չէ, նաև հատապտուղներ ու տարատեսակ գյուղմթերք: Չնայած ժամանակ առ ժամանակ սահմանի այն կողմից հնչող կրակոցներին, բնակիչներն արդեն գիտեն ուր գնալ և ինչ հատապտուղ հավաքել:
Մեղրի և հատապտուղների փառատոնի ժամանակ ներկայացվելու է տեղական և ավանդական խոհանոցները, տոնախմբություն, ազգային երգ և պար, մանկական զվարճանքներ և իհարկե մեղր, գյուղմթերքներ: Ներկայացվելու է նաև տեղական արհեստներն ու արվեստները: