Գերի ընկած զինվորի հայր. Հստակ երևում է, որ երեխես վախեցած էր
13/08/2013 14:04

Գերի ընկած զինվորի հայր. Հստակ երևում է, որ երեխես վախեցած էր

Այս պահին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի դիմաց են հավաքվել ադրբեջանում հայտնված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամները, բարեկամներ ու ընկերները: Կարմիր խաչից նրանք տեղեկատվություն են պահանջում Հակոբի մասին:

«Առաջին օրերից ես մասնակցել եմ բոլոր պաշտոնական հանդիպումներին, մեզ այցելել է ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, ՊՆ հետ անընդհատ կապի մեջ ենք»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հակոբի հորեղբորորդի Արման Ինջիղուլյանը:
«Հիմա մեր պահնջը մեկն է Կարմի խաչից՝ տեղեկատվություն ենք ուզում մեր Հակոբի մասին»,- ասաց նա:

Անդրադառնալով Հակոբի՝ երեկ ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված «հարցազրույցին», Հակոբի հայրը՝ Գևորգ Ինջիղուլյանը նշեց, որ ուղղակի անհար է, որ Հակոբը ինքնակամ նման բան ասեր: Aysor.am-ը նրանից հետաքրքրվեց, առհասարակ հնարավոր է, որ Հակոբը, ինչպես թարգմանված է «հարցազրույցում», ինքնակամ է անցել սահմանը.

«Բացառվում է, նա 1,5 տարվա ծառայող էր և ընդհանրապես երբեք չի բողոքել ծառայությունից: Մեկ անգամ 10 օրով են արձակուրդ տվել՝ լավ ծառայության համար, մեկ անգամ 5 օրով, ստացել ենք նաև շնորհակալագրեր: Բացառվում է նման բան: Երևում է, որ երեխան վախեցած է»,-ասաց Հակոբի հայրը:

Հակոբի հորից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք օպտիկական ակնոցը Հակոբի առողջության համար անհրաժեշտ իր է, հաշվի առելով այն, որ ադրբեջանական «հարցազրույցում» այն չկա. «Այո, Հակոբի համար պարտադիր է ակնոց կրել, նա ակնոց է կրում դպրոցական տարիքից, երբեք չի հանել այն, ամբողջ ծառայությունն էլ անցել է դրանցով: էդ ադրբեջացիների ցույց տվածն էլ լրիվ հորինվածք է: Հստակ երևում է, որ երեխես վախեցած էր»,-ասաց Գևորգ Ինջիղուլյանը:

Նշենք, որ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ Հակոբ Ինջիղուլյանի բարեկամներից 3-ը այժմ պետք է հանդիպեն գրասենյակի ներկայացուցիչներին:

Նախորդող հրապարակումներ՝ Հայ զինվորի հարցազրույցն ու Ադրբեջանի կողմից Ժնևյան կոնվենցիայի խախտումները

Հայ ռազմագերին «հարցազրույց է տվել» ադրբեջանական հեռուստաընկերությանը

 

 

Գերի ընկած զինվորի հայր. Հստակ երևում է, որ երեխես վախեցած էր