Գերի ընկած զինվորի հարազատներ. Հարցազրույցը թելադրված էր. Կար վախ ու սարսափ
13/08/2013 11:53

Գերի ընկած զինվորի հարազատներ. Հարցազրույցը թելադրված էր. Կար վախ ու սարսափ

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները բաց նամակ են ուղղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին տեղեկանում ենք Սատարենք Գերի Զինվորին ֆեյսբուքյան էջից: Նամակում ասված է.

«Ձեզ են դիմում Բանակում մոլորված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամները, բարեկամները, գուղի բնակիչները և նրանք ովքեր ճանաչում են Հակոբ Ինջիղուլյանին:

Մենք գիտենք, որ այսօր Բաքու է ժամանելու Ռուսաստանի Դաշնության Նախագահը՝ Վլադիմիր Պուտինը իր հետ տանելով մի շարք պաշտոնյաների, այդ թվում Պաշտպանության նախարարին:

Խնդրում ենք ձեզ, օգտվելով այս առիթից, կապվել Ռ. Դ Նախագահին (գուցե դեսպանատան միջոցով) միջնորդություն կատարի մեր երեխայի համար:

Մենք մտածում ենք, որ ձեր անձնական կապերը և մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը թույլ կտա մեզ դիմել նրան և ստանալ օգնության ձեռք:

Մենք միայն ավելացնենք մեր կողմից, որ ճանաչելով երեխային կարող ենք ասել, որ հարցազրույց ասվածը, որը մեզ ձուցադրեցին դա թելադրված տեքստ էր, նրա արտահայտությունների մեջ մենք նկատեցինք վախ ու սարսափ:

Նա չէր կարող իրեն նման բան թույլ տալ: Նա շատ հարգված է եղել:

Խնդրում եմ աղաչում եմ օգնեք մեր տղային քանի դեռ ամեն բան վերջացած չէ:

Նախապես շնորհակալություն:

Զինվորի Մայր, Հայր , Եղբայր, ազգականներ, Ընկերներ և Ոսկեվազ համայնք»:

Նախորդող հրապարակում՝ Հայ ռազմագերին «հարցազրույց է տվել» ադրբեջանական հեռուստաընկերությանը

 

Գերի ընկած զինվորի հարազատներ. Հարցազրույցը թելադրված էր. Կար վախ ու սարսափ