.jpg)
Կակա. «Ուզում եմ մասնակցել իմ հայրենիքում կայանալիք աշխարհի առաջնությանը»
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի նոր մրցաշրջանում հաճախ խաղադաշտ դուրս գա: Բրազիլացի ֆուտբոլիստն «Արքայական ակումբի» նախապատրաստական շրջանի ընկերական հանդիպումներում իրեն բավական հաջող է դրսևորել և հիմա հույս ունի դառնալ «Ռեալի» հիմնական կազմի ֆուտբոլիստ, ինչպես նախկինում էր:
«Նոր մրցաշրջանում իմ առջև խնդիր է դրված հնարավորինս շատ խաղային փորձաշրջան անցնել: Ուզում եմ ֆունկցիոնալ լավ պատրաստվածություն ձեռք բերել և ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ:
Եթե դա ինձ մոտ հաջողվի, ապա կհրավիրվեմ Բրազիլիայի ազգային հավաքական, քանի որ շատ եմ ուզում մասնակցել իմ հայրենիքում կայանալիք աշխարհի առաջնությանը»,- նշել է Կական: