.jpg)
Ուեսթը վախենում է Քարդաշյանի ու դստեր կյանքի համար
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը անհանգստացած է սիրելիի՝ Քիմ Քարդաշյանի և նորածին դստեր՝ Նորիի անվտանգության համար: Ընտանիքին պապարացիների աչքից հեռու պահելու համար ռեփերը ոչ մի միջոց չի խնայում:
Օրերս, Ջեյ Զիի խորհրդով ռեփերը զրահապատ մեքենա է գնել, որի համար վճարել է 1,2 մլն դոլար: Այս մոդելը նախատեսված է պետական բարձրաստիճան պաշտոնյաների և միլիարդատերերի համար: Մեքենան կարող է դիմակայել հրազենային հարվածներին, հրթիռային շարժիչով նռնակներին:

Ուեսթի պաշտոնական ներկայացուցիչների խոսքով՝ երգիչը վախենում է սիրելի մարդկանց կյանքի համար, քանի որ վերջին շրջանում նրա ընտանիքը ուշադրության է արժանանում նաև ոչ ադեկվատ մարդկանց կողմից:
Քանյե Ուեսթը տարբեր միջոցներով փորձում է պաշտպանել Քիմին ու փոքրիկին մամուլից ու պապարացիներից: Հիշեցնենք, որ օրերս ռեփերը մերժել է դստեր առաջին լուսանկարի համար առաջարկվող գումարային բոլոր առաջարկները: Ուեսթը չի ցանկանում դստերը միջոցով գումար վաստակել: