.jpg)
Մարեյը երազում է խաղալ Անդրե Աղասու հետ
Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը խոստովանել է, որ միշտ երազել է խաղալ ծագումով հայ հայտնի թենիսիստ Անդրե Աղասու հետ: Այս մասին տեղեկացնում է tennis.com-ը:
«Միշտ երազել եմ հանդես գալ Անդրե Աղասու հետ: Նա այն հոյակապ մարզիկներից մեկն է, ում հետ, ցավոք սրտի, չեմ հանդիպել կորտում:
Երբ փոքր էի, միշտ դիտում էի Աղասու մասնակցությամբ հանդիպումները: Մի քանի անգամ ինձ բախտ է վիճակվել մարզվել նրա ընկերակցությամբ, բայց չափել ուժերս` ոչ»,- հայտարարել է Մարեյը: