.jpg)
Ահազանգ. «Marriott» հյուրանոցի տանիքից ծուխ է դուրս գալիս
Հանրապետության հրապարակում գտնվող «Marriott» հյուրանոցի շրջակայքում այս պահին մարդաշատ է: Ինչպես հայտնում է Aysor.am-ի թղթակիցը, Հանրապետության հրապարակ են ժամանել հրշեջներ՝ 7 մարտական հաշվարկով:
Տեղում են նաև ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև` «Շտապօգնության» մեքենան:
Նշենք, որ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հյուրանոցի տանիքից ծուխ է դուրս գալիս և հնարավոր է հրդեհ բռնկվի:
Փրկրարները, մեր թղթակցի փոխանցմամբ, հետազոտական աշխատանքներ են կատարում՝ պարզելու` իսկապես հյուրանոցի տանիքում հրդեհ բռնկվե՞լ է, թե՞ ոչ: