.jpg)
Մեսսին կրկին մեղադրվում է
«Բարսելոնի» առաջատար Լիոնել Մեսսին և նրա հայրը` Խորխեն, կրկին հայտնվել են սկանդալային պատմության մեջ:
Ինչպես տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն, գործարար Անտոնի Վալետտան պահանջում է նրանցից գումար բռնագանձել` իր կատարած աշխատանքի դիմաց: Նշվում է, որ 2003 թ. Վալետտան ձևակերպել է աշխատանքային փաստաթղթերն ու լուծել Իսպանիայի վիզայի հարցը, սակայն դրա դիմաց չի վճարվել:
Պարբերականը հայտնում է, որ այդ տարիներին Լեոն արդեն իսկ հոր հետ ապրում էր Կատալոնիայում, և «Բարսելոնը» հրաժարվել էր երկարաձգել Խորխե Մեսսիի վիզայի ժամկետը: Եվ ահա ընտանիքին օգնության էր հասել Վալետտան` փոխարենը պահանջելով տոկոսներ` Լիոնելի աշխատավարձից, որն այդպես էլ չէր ստացել:
Հիմա Մեսսիները կրկին անգամ ստիպված են դատական քաշքշուկների մեջ ընկնել` դեռ չազատված Իսպանիայի հարկային մարմինների հետ կապված դատից: