.jpg)
Օբամեյանգ. «Գերմանական ֆուտբոլին հարմարվելու գործընթացը ժամանակ է պահանջում
Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, ով Գերմանիայի առաջնության անդրանիկ տուրի «Աուգսբուրգի» (4:0) հետ հանգստյան օրերին կայացած խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, պատմել է այն մասին, թե ֆուտբոլում ով է իր կուռքը և թե ինչու է ինքն ընտրել հենց «Բորուսիան»: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Ֆուտբոլիստներից շատ եմ սիրում Ռոնալդոյին. բրազիլացուն, ոչ թե պորտուգալացուն: Նա ինձ համար իսկական օրինակ է: Ռոնալդոյի խաղային ձևը փոխել է ֆուտբոլը: Նա շատ շարժուն էր, լավ էր խաղում 2-րդ հարկում, արագ էր և տեխնիկապես զարգացած: Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է:
Որպեսզի կարողանամ հարմարվել գերմանական ֆուտբոլին, պետք է կայուն խաղ ցուցադրեմ: Ռոբերտ Լևանդովսկու օրինակով կարելի է հասկանալ, որ այդ գործընթացը ժամանակ է պահանջում: Եվ միայն ինձանից է կախված, կկարողանա՞մ արագ ընտելանալ, թե՞ ոչ: «Բորուսիայում» հարձակվողները մշտապես չեն կանգնում առջևում ու չեն սպասում գնդակին: Այդ իսկ պատճառով էլ ընտրել եմ հենց այս թիմն ու Յուրգեն Կլոպին»,- հայտարարել է Օբամեյանգը:
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիա» է տեղափոխվել ֆրանսիական «Սենտ-Էթյենից»` 15 մլն եվրոյով: