Պրանդելլի. «Իտալիայի և Արգենտինայի ընտրանիներն առաջին անգամ կբնակվեն նույն
13/08/2013 19:13

Պրանդելլի. «Իտալիայի և Արգենտինայի ընտրանիներն առաջին անգամ կբնակվեն նույն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին խոսել է Արգենտինայի ընտրանու հետ օգոստոսի 14-ին կայանալիք ընկերական հանդիպումից իր ակնկալիքների մասին: Տեղեկացնում է «Football Italia»-ն:

«Մենք շատ ենք ուզում ցուցադրել այն ֆուտբոլը, որը խաղացինք Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության շրջանակներում: Եթե մենք կարողանանք պահպանել հավասարակշռություն, դա հիանալի կլինի, այն էլ` մրցաշրջանի այս հատվածում: Այս հանդիպմանը հրավիրված է Հռոմի Պապը, այդ իսկ պատճառով էլ Իտալիայի և Արգենտինայի հավաքականները պետք է ցուցադրեն ֆուտբոլային իսկական տոն:

Սա կլինի ընկերության և բարեկամության հանդիպում, քանի որ առաջին անգամ մրցակից թիմերը կբնակվեն նույն հյուրանոցում»,- հայտարարել է Պրանդելլին:
 

Պրանդելլի. «Իտալիայի և Արգենտինայի ընտրանիներն առաջին անգամ կբնակվեն նույն