Եղվարդի խճուղուց դեպի Զովունի տանող ճանապարհին լսվել է ուժեղ պայթյունի ձայն
13/08/2013 18:33

Եղվարդի խճուղուց դեպի Զովունի տանող ճանապարհին լսվել է ուժեղ պայթյունի ձայն

Այսօր, ժամը 17.11-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդի խճուղուց դեպի Զովունի տանող ճանապարհին լսվել է ուժեղ պայթյունի ձայն: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը` պարամեդիկներով:

ԱԻՆ-ի փոխանցմամբ` պարզվել է, որ Զովունի գյուղ տանող ավտոճանապարհին ճանապարհահատվածի վերանորոգման նպատակով «Ապառաժ»‰ ՍՊԸ-ի կողմից իրականացվել են պայթեցման աշխատանքներ:

«ՍՊԾ‰ գործակալությունը հայտնում է, որ տեղական ժամանակով ժամը 17.07-ին Երևանի Դավթաշեն համայնքի բնակչության կողմից զգացված ցնցումը արտադրական պայթյունի, շինարարական աշխատանքների արդյունք է: ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից վերոնշյալ ժամին երկրաշարժ չի գրանցվել:

Եղվարդի խճուղուց դեպի Զովունի տանող ճանապարհին լսվել է ուժեղ պայթյունի ձայն