.jpg)
13/08/2013 20:23
Սոչիում գետը տարել է ընտանիք տեղափոխող ամենագնաց (Տեսանյութ)
Կրասնոդարի երկրամասում 2 ամենագնաց մեքենաներ փորձել են անցնել վարարած գետը, սակայն մեքենաներից մեկը չի դիմացել գետի հոսքին:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ` ջուրը կոտրել է դիմապակին ու ներս լցվել: Տեսանյութում լսվում է, թե ինչպես է մեքենայի մեջ գտնվող երեխան լաց լինում:
Այդ ամենը տեսանկարահանող մարդիկ մի կողմ են դրել բջջայինները և շտապել օգնության:
Մեքենայի մեջ գտնվող մարդկանց ճակատագիրը անհայտ է: