Պուտին. ԼՂ հարցի կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով
13/08/2013 19:59

Պուտին. ԼՂ հարցի կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով

Այսօր Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Ադրբեջանում էր, ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր` հումանիտար, արտակարգ իրավիճակներ, ավիացիոն-փրկարարական ոլորտներում:

Համաձայնագրերի ստորագրումից հետո ՌԴ և Ադրբեջանի նախագահները հանդես եկան ճեպազրույցուվ:

Իլհամ Ալիևն անդրադարձավ Ռուսաստանի և Ադրբեջանի բարիդրացիական և բարեկամական հարաբերություններին, աճող առևտրաշրջանառությանը, փոխադրաձ շահերին, նաև նշեց, որ ռազմատեխնիկական համագործակցությունը կազմում է շուրջ 4 մլրդ դոլար:

Ալիևը առիթը բաց չթողեց՝ խոսելու Լեռնային Ղարաբաղի խնդրից և նշեց, որ հարցը պետք է լուծվի «պատմական արդարության հիման վրա»: Հիմնախնդրի կարգավորումը, ըստ Ադրբեջանի նախագահի, տարածշրջանում կայունություն, կանխատեսելիություն կբերի: 

Ի տարբերության Ի. Ալիևի՝  երկար-բարակ ելույթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԼՂ հիմնախնդրին անդրադարձավ կարճ. «Ռուսաստանը ակտիվորեն աջակցում է հակամարտության կարգավորմանը, որը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով»:
 

Պուտին. ԼՂ հարցի կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական միջոցներով