Աբյատի. «Չպետք է պարտվենք ՊՍՎ-ին»
14/08/2013 21:08

Աբյատի. «Չպետք է պարտվենք ՊՍՎ-ին»

«Միլանի» դարպասապահ Քրիստիան Աբյատին կարծում է, որ իր թիմը պարտավոր է հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի արգելքն ու մտնել խմբային փուլ: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

«Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը չհաղթահարելը մեզ համար կործանում կլինի: Չեմ կարողանում պատկերացնել հեղինակավոր այս մրցաշարն առանց «Միլանի»: Մենք չպետք է պարտվենք ՊՍՎ-ին:

Հիմա «Միլանն» ավելի լավ տեսք ունի, քան նախորդ մրցաշրջանում, եթե, իհարկե, հաշվի չառնենք «Մանչեսթեր Սիթիի» հետ ընկերական հանդիպման առաջին 30 րոպեն, երբ բաց թողեցինք 5 գոլ: Մնացած առումներով նախապատրաստական շրջանի հանդիպումներն անցան բարձր մակարդակով»,- նշել է Աբյատին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին և 28-ին Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի շրջանակներում «Միլանն» ուժերը կչափի ՊՍՎ-ի հետ:
 

Աբյատի. «Չպետք է պարտվենք ՊՍՎ-ին»