.jpg)
Ղարիբյանը և Աբրահամյանը պարտվեցին քառորդ եզրափակչում
Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության 2-րդ օրն ասպարեզ էին դուրս եկել հայ ըմբիշներ Հարություն Միքայելյանը` 84 կգ, Գևորգ Ղարիբյանը` 55 կգ և Տիգրան Աբրահամյանը` 66 կգ:
Ցավոք, որակավորման փուլի առաջին իսկ գոտեմարտում Միքայելյանը 2:4 հաշվով պարտվեց Կորեայի ներկայացուցիչ Ջուն-Հոնգ Չոյին: Ղարիբյանը և Աբրահամյանը պարտվեցին քառորդ եզրափակչում: Գևորգը տանուլ տվեց Ռուսաստանը ներկայացնող իր հայրենակից Ռուբեն Մինասյանին, իսկ Տիգրանը՝ վրացի Շմագի Օկլավաձեին:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության առաջին օրը փայլուն հանդես եկան Կարեն Ասլանյանը (60 կգ) և Կարապետ Չալյանը (74 կգ): Հաղթելով բոլոր մրցակիցներին` նրանք նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը: