Դ. Բաբայան. Ադրբեջանն արտահայտեց իր վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ
14/08/2013 18:27

Դ. Բաբայան. Ադրբեջանն արտահայտեց իր վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին, նշեց, որ հիմնախնդիրը ունի միայն քաղաքական լուծում:
Թեմայի շուրջ Aysor.am-ը խոսեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ:

«Վերջին շրջանում անընդհատ շահարկվում էր ՌԴ-ի` ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ ունեցած դիրքորոշման հնարավոր փոփոխությունը: Այս համատեքստում, ՌԴ նախագահի հայտարարությունը առանցքային նշանակություն ունի»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝ մեծ առումով, ՌԴ կառուցողական դիրքորոշումը հայտնի էր, ուղղակի որոշ ուժեր անընդհատ փորձում էին այս կամ այն գործըթնացը շահարկել` ցանկանալով ցույց տալ, թե ՌԴ-ի դիրքորոշումը փոփոխության է ենթարկվել:

Հարցին, թե ինչ նկատի ուներ ՌԴ նախագահը քաղաքական լուծում ասելով, Դ. Բաբայանը պատասխանեց. «Այդ ձևակերպումը կարևոր մեսիջ էր պարունակում՝ բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորում: Իսկ դա նշանակում է՝ բանակցային ձևաչափի ամբողջական վերականգնում, այսինքն՝ բանակցություններին նաև Արցախի ներգրավվում»:

Դ. Բաբայանի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում երկու ԱԳ նախարարների մասնակցությամբ հուշագրի ստորագրման ժամանակ պարզորոշ կերպով ցույց է տալիս Ադրբեջանի իրական վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ (Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարին ներկայացնելիս՝ հեռուստամեկնաբանը, իբր, վրիպելով, նրա հասցեին վիրավորական արտահայտություն էր թույլ տվել):

«Ադրբեջանն ամեն կերպ ի ցույց է դնում իր անտաշությունը նույնիսկ նման մակարդակի հանդիպումների ժամանակ` ցույց տալով իր իրական դեմքը»,- հավելեց Դավիթ Բաբայանը:  

Դ. Բաբայան. Ադրբեջանն արտահայտեց իր վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ