.jpg)
Դի Մարիա. «Ռոնալդուի արարքը հպարտանալու առիթ է»
«Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան հաստատել է այն տեղեկատվությունը, որ նոր մրցաշրջանում հանդես կգա «Արքայական ակումբում» և չի լքի Մադրիդը: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Վերջին մի քանի շաբաթները շատ բարդ էին ինձ համար: «Ռեալը» մտադիր էր ինձ տրանսֆերի հանել, իսկ ես չէի ցանկանում լքել Մադրիդը: Եվ միայն Քրիշտիանու Ռոնալդուի միջամտությունն օգնեց ինձ մնալ «Ռեալում»: Նա խոսեց Ֆլորենտինո Պերեսի հետ և իմ տրանսֆերի հետ կապված հարցը չեղյալ հայտարարվեց: Ես կշարունակեմ կրել «Արքայական ակումբի» մարզահագուստը:
Միայն այն փաստը, որ Ռոնալդուն ինձ համար նման քայլի դիմեց, հպարտանալու առիթ է»,- հայտարարել է Դի Մարիան:
Հիշեցնենք, որ հենց հայտնի դարձավ այն հանգամանքը, որ Դի Մարիան կարող է տրանսֆերի հանվել, նրա ծառայություններով միանգամից սկսեցին հետաքրքրվել «Մոնակոն» և ՊՍԺ-ն, որոնք իսպանական ակումբին առաջարկում էին 30 մլն եվրո: