ՀՀԿ-ն ԳՄ նիստ ունի. Քննարկվելու է թիվ 38 ընտրատարածքի պատգամավորի հարցը
14/08/2013 11:34

ՀՀԿ-ն ԳՄ նիստ ունի. Քննարկվելու է թիվ 38 ընտրատարածքի պատգամավորի հարցը

Եկար ընդմիջումից հետո` այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կգումարի գերագույն մարմնի նիստ:

Aysor.am-ի հետ զրույցում կուսակցության փոխանագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ  քննարկման հարցերի օրակարգը բազմազան է, սակայն մատնանշեց, որ այսօր քննարկվելու է հատկապես Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրելու հարցը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այստեղ որպես պատգամավոր կառաջադրվի Գորիսի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը:

ՀՀԿ ԳՄ նիստը վարելու է կուսակցության նախագահ, երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը:
 

ՀՀԿ-ն ԳՄ նիստ ունի. Քննարկվելու է թիվ 38 ընտրատարածքի պատգամավորի հարցը