Այսօր Գուրգեն Մահարու ծննդյան օրն է
14/08/2013 18:13

Այսօր Գուրգեն Մահարու ծննդյան օրն է

110 տարի առաջ այս օրը Վանում ծնվել է (Հին տոմարով օգոստոսի մեկին, Նոր տոմարով օգոստոսի 14-ին) Գուրգեն Մահարին, իսկական ազգանունը Աճեմյան: 1915թ.-ին նա ընտանիքով գաղթում է Արևելյան Հայաստան, հարազատների մի մասը զոհվում են ճանապարհին, կորցնում է նաև մորը և եղբորը:

Մահարին Արևելյան Հայաստանում ապրել է որբանոցում, հետո գտել է ողջ մնացած մորը և մյուս հարազատներին։ Տատը, որին նա շատ էր սիրում, մահացել էր գաղթի ճանապարհին, հետագայում Մահարին սիրով ու հումորով տատի մասին պատմում է իր «Մանկություն» վիպակում։

Որբանոցում ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ։ Այստեղ էլ սկսվել է իր ստեղծագործագործական կյանքը։ Որբանոցից հետո կյանքի հետագա թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ 

«Մանկություն» և «Պատանեկություն» ստեղծագործությունները Մահարուն հռչակ բերեցին։ 1936-ին Գուրգեն Մահարուն աքսորեցին և նա 18 տարի անցկացրեց աքսորավայրում:

Մահարին 1953-ին  վերադարձել է Երևան և գրել նոր ստեղծագործություններ՝ «Ծաղկած փշալարեր», որը աքսորի տարիների ու աքսորավայրի մասին է, «Այրվող այգեստաններ» վեպը իր հայրենի Վանի մասին:

Գուրգեն Մահարին մահացել է 1969 թվականին։
 

Այսօր Գուրգեն Մահարու ծննդյան օրն է