.jpg)
Ինյեստան գովել է Իսկոյին
«Բարսելոնի» կիսապաշտպան Ինյեստան բավական լավ կարծիք ունի Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի իր թիմակից Իսկոյի մասին: Տեղեկացնում է «Football Espana»-ն:
«Ինձ դուր է գալիս Իսկոյի խաղաոճը: Կարծում եմ, հիմա նա իսպանական ֆուտբոլի երիտասարդ աստղերից մեկն է: Իսկոն շատ արագաշարժ է, տեխնիկապես զարգացած ու խելացի և արժանի է մեծ հաջողությունների: Նա «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի ապագան է:
Շատ կարևոր է զարգացման այս փուլում կանգ չառնելը: Վստահ եմ, Իսկոյի հետ նման բան տեղի չի ունենա»,- նշել է Ինյեստան: