Իրաքը Իրանին է հանձնելու 107 իրանցի նահատակների աճյունները
14/08/2013 19:00

Իրաքը Իրանին է հանձնելու 107 իրանցի նահատակների աճյունները

Իրաքը Իրանին է հանձնելու 107 իրանցի նահատակների աճյունները: Այս մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն՝ Իրաքի Բասրա քաղաքի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի ղեկավար Մեհդի ալ-Թամիմին տեղեկացրել է, որ հինգշաբթի օրը իրան-իրաքյան սահմանում գտնվող Շալամչեի սահմանային անցակետում Թեհրանին կհանձնվեն 107 իրանցի նահատակների աճյունները:

Իրաքցի պաշտոնյան նշել է, որ Թեհրանն ու Բաղդադը համագործակցում են իրանաիրաքյան պատերազմի ժամանակ զոհվածների աճյունների տեղափոխման հարցում:

«Առաջիկայում իրանական կողմն էլ Իրաքին կհանձնի Իրանի տարբեր շրջաններում հայտնաբերված իրաքցի 47 նահատակներ աճյունները, որոնց փոխանակումը իրականացվելու է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների վերահսկողությամբ»,- հավելել է Մեհդի ալ-Թամիմին:

Նկատենք, որ 1980-88թթ. տեղի ունեցած իրանաիրաքյան ութամյա պատերազմը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համարվում է ամենատևական լոկալ պատերազմը:  

Իրաքը Իրանին է հանձնելու 107 իրանցի նահատակների աճյունները