.jpg)
Հովազը` պատժից խուսափելու համար, սկսել է սալտո անել (Տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգի կենդանաբանական այգում 8-ամյա հովազը ինքնուրույն սովորել է բարդ ակրոբատիկ հնարքներ կատարել:
Lifenews.ru-ի փոխանցմամբ` կենդաբանական այգում հատուկ վարժեցման դասընթացներ նախատեսված չեն, սակայն Ռոք անունով հովազը սալտո է անում վանդակի մեջ` կերակրողների կողմից պատժից խուսափելու համար:
Ռոքը սկսել է սալտոյից, սակայն անընդհատ բարդացնում է իրականացվող հնարքները:
Հովազը կենդանաբանական այգում է հայտնվել 2005թ.-ին` տեղափոխվելով Ռոստովից: