.jpg)
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4-ով
Այսօր հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական ամպամածությամբ եղանակ, շրջանների մեծ մասում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ։ Միայն հյուսիային և հյուսիս-արևելյան շրջաններում պարբերաբար հավանական են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է քամի 15-18մ/վրկ, կարկուտի հավանականությունը փոքր է:
Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում կբարձրանա 2-4 աստիճանով: Ցերեկային ժամերին`12,00-17,00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներց:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. ուշադիր եղեք բնության գրկում հանգստանալիս, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: Սևանի ջուրը +20 է:
Ըստ Meteo-tv.am կայքի՝ Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 14-ից 18-ը կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամի 7-10մ/վրկ:
Ցերեկը սպասվում է +31+33, երեկոյան +26+28 աստիճան տաքություն: