.jpg)
Պույոլը 3 շաբաթ անց կմիանա ընդհանուր խմբին
«Բարսելոնի» ավագ Կառլես Պույոլն ապաքինվում է վնասվածքներից, որոնք ոչ թե մեկն էին, այլ միանգամից 3-ը:
Ինչպես տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները, Կառլեսն արդեն մարզվում է անհատական ծրագրով, իսկ 3 շաբաթ անց արդեն կմիանա ընդհանուր խմբին:
Հիշեցնենք, որ հունիսին Պույոլը ենթարկվել էր ծնկի վիրահատության: Նախորդ մրցաշրջանում փորձառու պաշտպանը խաղադաշտ էւ դուրս եկել ընդամենը 13 անգամ` դառնալով 1 գոլի հեղինակ:
Հավելենք նաև, որ կատալոնյան թիմն այդպես էլ չի գտել կենտրոնական պաշտպան: