.jpg)
Սակի. «Բեյլին ձեռք բերելու գաղափարը պատկանում է «Ռեալի» հովանավորներին»
Իտալացի հայտնի մասնագետ Արիգո Սակին կարծում է, որ «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարետ Բեյլի` «Ռեալ» տեղափոխությունը մադրիդյան ակումբի համար կրում է կոմերցիոն բնույթ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Ես վստահ եմ, Բեյլին ձեռք բերելու գաղափարը պատկանում է «Ռեալի» հովանավորներին: Հակառակ դեպքում ի՞նչ է նշանակում ֆուտբոլիստի համար վճարել 120 մլն եվրո: Սա բավական մեծ գումար է: Այս գործարքը ոչ թե ֆուտբոլային, այլ կոմերցիոն քայլ է»,- նշել է Սակին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել էր, որ Բեյլն իրեն չի հետաքրքրում, քանի որ շատ գոհ է իր սաներից և նոր ձեռքբերումների կարիք չունի:
Հավելենք, որ 2012/13 թթ. Գարետը Պրեմիեր լիգայում և Եվրոպայի լիգայում մասնակցել է 41 հանդիպման` դառնալով 24 գոլի հեղինակ: