Ցուլը Սիբիրում դարձել է խոշոր ավտովթարի պատճառ (Տեսանյութ)
14/08/2013 20:07

Ցուլը Սիբիրում դարձել է խոշոր ավտովթարի պատճառ (Տեսանյութ)

Նովոսիբիրսկում մոլորված ցուլը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված և իսկական ցլամարտ սկսել վարորդների հետ:

Lifenews.ru-ի փոխանցմամբ՝ ցուլը 2 անգամ հայտնվել է մեքենաների անիվների տակ` ստեղծելով վթարային իրավիճակներ:

Առաջին հարվածից հետո ցուլը անվնաս վեր է կացել և վազել դեպի հանդիպակած ճանապարհ:

Այդ ճանապարհին նա բախվել է ամենագնացի հետ. Հենց այդ հարվածն էլ մահացու է եղել կենդանու համար:

Բարեբախտաբար մարդկային զոհեր չկան:

 

Ցուլը Սիբիրում դարձել է խոշոր ավտովթարի պատճառ (Տեսանյութ)