ԲՈՒՀ-երում ստուգումներ կլինե՞ն. Ֆիննախի օրակարգում նման հարց չկա
14/08/2013 19:40

ԲՈՒՀ-երում ստուգումներ կլինե՞ն. Ֆիննախի օրակարգում նման հարց չկա

Այսօր մամուլում հրապարակում կար, որ առաջիկայում ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը ԲՈՒՀ-երի ֆինանսական հաշվետվությունները ստուգման կենթարկի:

Aysor.am-ին ֆինանսների նախարարությունից պատասխանեցին, որ ԲՈՒՀ-երի ֆինանսական հաշվետվությունները ստուգելու հարց օրակարգում չունեն:

Հարցը չկարողացանք կրթության և գիտության նախարարությունից ճշտել. Պարզվեց՝ Արմեն Աշոտյանը տեղում չէ, իսկ ճյուղային պատասխանատու պաշտոնյան` արձակուրդում:
 

ԲՈՒՀ-երում ստուգումներ կլինե՞ն. Ֆիննախի օրակարգում նման հարց չկա