.jpg)
Ջրասույզներին անտեսանելի դարձնող լողազգեստներ են ստեղծել. Ֆոտոշարք
Ավստրալացի մասնագետները ստեղծել են լողազգեստներ՝ հատուկ ջրասույզների համար: Լողազգեստները պաշտպանում են մարդկանց շնաձկների հարձակումներից:

Մասնագետների պատրաստած գծավոր, կապույտ տարրեր պարունակող նոր լողազգեստը քողարկում է լողորդի մարմինը՝ դարձնելով այն անտեսանելի շնաձկների համար, քանի որ նրանք չեն տարբերում գույները:

Բացի այն, որ լողազգեստները իրենց գունային գամաների շնորհիվ նմանվում են ծովային ալիքներին: Կան նաև լողազգեստի տեսակներ, որոնց վրա պատկերված են ատամնավոր գծեր: Վերջիններիս առկայությունը ջրասույզին նմանեցնում է թունավոր ձկնատեսակի, որից շնաձկները վախենում են:
