Մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը
15/08/2013 13:55

Մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը

56 տարեկան հասակում այսօր հիվանդանցում մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Նա գլխուղեղի ուռուցք ուներ: Ա. Բաբայանն օրեր առաջ տեղափոխվել էր Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն, որտեղ պետք է գլխի վիրահատության ենթարկվեր:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ էր: Ամուսնացած էր, ուներ մեկ որդի, երկու դուստր:

Աբրահամ Բաբայանը 2007թ.-ից ՀՀ Արարատի մարզի Արարատի քաղաքապետ էր, վերընտրվել էր 2011-ի հուլիսի 4-ին:
 

Մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը