Փորսուղը միջնադարյան գանձեր է հայտնաբերել
15/08/2013 19:52

Փորսուղը միջնադարյան գանձեր է հայտնաբերել

Փորսուղը օգնել է գերմանացի հնեաբաններին գտնել սլավոնական իշխանների գանձերը:

Dni.ru-ի փոխանցմամբ՝ փորսուղը բույն էր դրել Բեռլինից 75 կմ հյուսիս-արևելք գտնվող տեղանքում` գանձերի գտնվելու վայրում:

Փորսուղը իր համար բույն փորելով՝ հողի տակից դուրս էր բերել մարդկանց ոսկորներ, որոնք էլ հուշել էին հնէաբաններին այդ վայրում հնադարյան գերեզմանատան առկայության մասին:

Նշվում է, որ հայտնաբերված շիրիմները պատկանում են 12-րդ դարին:

 

Փորսուղը միջնադարյան գանձեր է հայտնաբերել